|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այս տարի ռուսական շուկայում հայկական կոնյակն իր տեղը զիջել է ադրբեջանականին. քիչ է սպառվել եւ հայտնվել է երկրորդ տեղում:
Այդ փաստը զարմանալի է, քանի որ հայտնի է` Ադրբեջանում խաղողի այգիները քիչ են: Ադրբեջանական ԽՍՀ-ում էլ խաղողի այգիները հիմնականում կենտրոնացված են եղել Արցախում եւ ազատագրված տարածքներում: Բացի այդ` գինեգործների եւ կոնյակագործների կարծիքով` ադրբեջանական կոնյակը ցածրորակ է. կոնյակի սպիրտն արտադրվում է Իրանից ներմուծված չամիչի եւ տեղական ցորենի թորումից:
Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը խարդախության է գնում` Իսպանիայից ներմուծված կոնյակի սպիրտն իր արտադրած «չամչացորենային» սպիրտին խառնելով: Հենց դա էլ արտահանում է ՌԴ` որպես ադրբեջանական կոնյակ:
Ի դեպ, գինեգործների պնդմամբ` ադրբեջանցիները երբեւէ չեն փայլել օղու եւ գինու արտադրության բնագավառում, ավելին` ադրբեջանական գինի, որպես այդպիսին, գոյություն չունի: