|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի, ըստ որի` Մուամար Քադաֆիի ռեժիմի նկատմամբ հնարավոր են ռազմական գործողություններ, Լիբիայի իշխանությունները որոշել են դադարեցնել ապստամբների դեմ զինված պայքարը. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով Լիբիայի արտգործնախարար Մուսա Կուսային:
Իշխանությունների կողմից հայտարարված միակողմանի զինադադարի ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում:
Կուսան վստահեցրել է, որ իրենք «չափազանց կարեւորում են քաղաքացիական բնակչության պաշտպանությունը», նաեւ խոստացել է, որ կապահովվի օտարերկրացիների անվտանգությունը:
Մինչդեռ Քադաֆիի վարչակարգի հակառակորդները հայտարարել են, որ զինադադարն իրենց համար նշանակություն չունի: «Քադաֆին բլեֆ է անում: Նա երբեք ճիշտ չի խոսում, ամբողջ աշխարհը գիտի, որ Քադաֆին ստախոս է»,- ասել է ապստամբների ղեկավարներից Խալիֆա Հեֆթիրը: