|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի արդարադատռության նախարարությունը հայտարարել է, որ գործարար Բիձինա Իվանիշվիլին այլեւս Վրաստանի քաղաքացի չէ. նրան զրկել են քաղաքացիությունից այն բանից հետո, երբ մտադրություն է հայտնել ընդդիմադիր կուսակցություն ստեղծել. հաղորդում է Новости Грузия-ն:
Անցյալ շաբաթ միլիարդատեր Իվանիշվիլին խիստ քննադատել էր ներկայիս իշխանություններին, մասնավորապես` Միխայիլ Սահակաշվիլիին: Նա ասել էր, թե ինքն առնվազն պետք է վարչապետ կամ խորհրդարանի նախագահ դառնա, որպեսզի կարողանա մասնակցել նոր կառավարության ձեւավորմանը եւ արմատախիլ անել էլիտայի ստեղծած կոռուպցիոն համակարգը:
Իվանիշվիլիին քաղաքացիությունից զրկելու պաշտոնական պատճառն այն է, որ նա 2004 թվականին դարձել է Ֆրանսիայի քաղաքացի: Սակայն նշվում է, որ Սահմանադրությունը չի արգելում երկքաղաքացիությունը: