|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օդեսսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին զրկվել է ուկրաինական քաղաքցիությունից։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է համապատասխան հրամանագիր։ Այս մասին հաղորդում է պետության միգրացիոն ծառայությունը։ Սահակաշվիլին հայտարարել է, որ անգամ այդ դեպքում ինքը կմնա Ուկրաինայում։ Քաղաքացիությունի զրկելու պատճառը Սահակաշվիլու կողմից կեղծ փաստաթղթեր ու տվյալներ ներկայացնելն է եղել, մասնավորապես Սահակաշվիլին ներկայացրել է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ինքը Ուկրաինայի կամ նրանից դուրս որևէ այլ պետությունում ձերբակալության մեջ չի գտնվում, մինչդեռ Վրաստանում նա հեռակա ձերբակալված է։