|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
ԱՄՆ Սպիտակ տան Facebook-յան էջում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի օրը մի քանի սպառնալից հաղորդագրություններ են գրվել. հաղորդում է BBC-ն:
«Մենք կգանք 2011-ի սեպտեմբերի 11-ին` բոլորիդ սպանելու համար»,- գրված է եղել հաղորդագրություններից մեկում: Դրանցից մեկին կցված է եղել նաեւ Ուսամա բեն Լադենի լուսանկարը: Այս հաղորդագրություններն անմիջապես ջնջվել են էջից:
Պետության առաջին դեմքերի անվտանգությամբ զբաղվող գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էդ Դոնովանը հայտարարել է, որ կասկածելի հաղորդագրությունների հարցով զբաղվելու է իր ղեկավարած կառույցը եւ փորձելու է հայտնաբերել դրանց հեղինակին: