|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եվրամիության երկրները պատժամիջոցներ են կիրառելու Բելառուսի 16 դատավորի եւ դատախազի դեմ, ովքեր կապ են ունեցել ընդդիմադիրների դատական գործընթացների հետ. հաղորդում է Gazeta.ru-ն:
Պատժամիջոցների վերաբերյալ որոշումները կընդունվեն հոկտեմբերի 10-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Նաեւ երկարաձգվելու է 192 բելառուս չինովնիկների, այդ թվում` Լուկաշենկոյի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը:
Սակայն ԵՄ պետությունները դեռեւս չեն կարողանում համաձայնության գալ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցում: Տնտեսական պատժամիջոցների դեպքում կկարողանան սառեցնել ԵՄ-ում Բելառուսի իշխանություններին ֆինանսավորող միջոցները:
Գերմանիան կողմ է նման պատժամիջոցի կիրառմանը, սակայն շատ երկրներ դեմ են դրան: