|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակչի չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, ով այժմ 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ Արոնյանը հաղթանակով էր մեկնարկել՝ առաջին իսկ տուրում առավելության հասնելով Վալյեխանոյի նկատմամբ, սակայն մնացած բոլոր տուրերում միայն խաղաղ դաշն էր կնքում, որն էլ, ի վերջո, հանգեցրեց պարտության:
Աշխարհի չեմպիոն հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը սևերով հաղթանակ տոնեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի նկատմամբ և 5 միավորով հավասարվեց Արոնյանին: Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան խաղացին ոչ ոքի:
Այսպիսով` Արոնյանն առաջատարից 5 միավորով է հետ մնում, ինչն էլ մեզ գործնականորեն զրկում է չեմպիոնական հույսերից: