|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտվեց հնդիկ Վիշվանաթան Անանդին:
Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինը, ով այս տուրից առաջ Արոնյանի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
Ոչ-ոքի է ավարտվել նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ Ռուսաստանը ներկայացնող Պետեր Սվիդլերի պարտիան:
Անիշ Գիրի (Հոլանդիա)-Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) պարտիան ընթացքի մեջ է:
Այս պարտիաներից հետո Վիշվանաթան Անանդը վաստակեց 5,5 միավոր եւ շրջանցելով Արոնյանին, Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: