|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այսօր հերքեց մեր թերթում տպագրված տեղեկատվությունը, թե Արարատի մարզում հողհատկացումների հետ կապված չարաշահումները, որոնց շուրջ քրեական գործ է հարուցված, տեղի են ունեցել իր պաշտոնավարման շրջանում:
«Գոնե մի փաստաթուղթ պիտի լինի այդ մասին, մի ժամկետ պիտի համապատասխանի իմ պաշտոնավարման հետ: Ուղղակի գրելով... ինչ ուզում եք` գրեք»,- ասել էր նա:
Ներկայացնում ենք մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերից միայն մեկը, ըստ որի` «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին 2008 թ. հունվարին տրամադրվել է պետական պահուստային ֆոնդի հողերից 10 հեկտար հողատարածք, որպեսզի իրականացվեն հետախուզական աշխատանքներ: Ալիկ Սարգսյանին հիշեցնենք, որ այդ ժամանակ նա զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը:
