|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցելիս անդրադարձավ կրթության ոլորտում Հայաստանի և Աֆրիկայի համագործակցությանը:
«Ես հասկանում եմ ձեր հումորային տրամադրվածությունը, բայց դուք թերագնահատում եք Աֆրիկա մայրցամաքը: Աշխարհը փոխվել է, փոխվել է նաև Աֆրիկայի դերն աշխարհում: Առաջինը մեզ այս համագործակցությունը հետաքրքրում է կրթության միջազգայնացման շրջանակներում: Հարավային Աֆրիկայի շուկան, կրթական տեսանկյունից, շատ հետաքրքիր շուկա է: Կարող եք տեսնել միջազգային վիճակագրությունը»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ երկրորդ կարեւոր հանգամանքը՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից, այն է, որ ՄԱԿ-ի անդամ են 198 աֆրիկյան երկրներ, բոլորն ունեն քվեարկության նույն ձայնը, ինչ մյուս մայրցամաքների երկրները:
«Բենինը և աֆրիկյան երկրներն՝ առհասարակ, ունեն շատ հետաքրքիր փորձ, և պետք է զգույշ խոսենք: Մեզ հետաքրքիր են, օրինակ, գյուղատնտեսության առանձնահատկությունները: Մեզ հետաքրքիր են նաև առողջապահության խնդիրները Աֆրիկայում»,- ասաց նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը նպաստելու է Բենինի Հանրապետությունում հայոց լեզվի, պատմության ու մշակույթի ուսումնասիրմանը: