|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 15-ին` ժամը 09.00-ին, կախվել է «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արա Հայրապետյանը:
Արա Հայրապետյանին 2008 թ. ապրիլի 22-ին Երեւանի քրեական դատարանը դատապարտել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1 եւ 4 կետերով, 34-176 հոդվածի 2 մասով, 35-175 հոդվածի 2 մասով եւ 65 հոդվածով:
Ա. Հայրապետյանը թողել է գրություն, որում խնդրել է կատարածի համար ոչ մեկին չմեղադրել, եւ որ իր արարքը պատժի հետ կապ չունեցող անձնական դրդապատճառներ ունի: