|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրեր առաջ «Կոշ» ՔԿՀ-ում մոտ 60-ամյա դատապարտյալ է մահացել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա հայտնեց, որ նախկինում 11 անգամ դատապարտված դատապարտյալը պատիժը կրում էր կիսափակ տիպի ռեժիմով:
Ղլեչյանի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին դատապարտյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնության բժիշկները դատապարտյալի մոտ արձանագրել են կենսաբանական մահ:
Նախնական տվյալներով` տղամարդը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` մահվան հանգամանքները պարզելու համար: