|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչությունից:
Մահացածը 1981-ին ծնված Կարեն Ֆիթլջյանն է, ով դատապարտվել էր ավազակային հարձակման համար: Քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանի խոսքով՝ դատապարտյալը նախկինում որևէ հիվանդությունից չի գանգատվել: «Իրեն վատ է զգացել, շտապօգնության բրիգադ են հրավիրել, որոնք էլ արձանագրել են դատապարտյալի մահը»,- ասաց նա:
Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: