|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Օգոստոսի 23-ի երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահվան դեպք է գրանցվել: ՔԿՀ-ից yerkir.am-ին տեղեկացրեցին, որ մահացածն Արարատ Նիկողոսյանն է, ով մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ:
Կալանավորն ուշագնաց է եղել: Ժամանած շտապօգնությունն արձանագրել է կալանավորի մահը: Մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործերով դատական նիստերի ժամանակ Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է. նրա համար անգամ շտապօգնության բրիգադ են հրավիրել:
Նիկողոսյանը մեղադրվում էր խմբի կազմում, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, խուլիգանություն կատարելու և սպանության մեջ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ, խուլիգանական դրդումներով, Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի` կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: