|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 15-ին Ճապոնիայում, Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, Տոկիոյի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ «Ասահի Հոլլ»-ում, տեղի է ունեցել հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին. հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Միջոցառմանը ներկա են գտնվել Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, խոշոր գործարարներ, մշակութային եւ գիտական կառույցների ներկայացուցիչներ:
Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ հնչել են հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, որոնք մեծ խանդավառությամբ եւ բերկրանքով են ընդունվել ճապոնացի հանդիսատեսի կողմից:
Հայ արվեստի ուժը լավագույնս արտահայտվել է ոչ միայն տաղանդաշատ ջութակահարի երաժշտությամբ, այլեւ այն հանգամանքով, որ Ճապոնիայում համերգ ունենալու առիթով միջազգային հիմնադրամներից մեկը նրան է վստահել իտալացի մեծ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի` 1717թ. պատրաստած գործիքը: