|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը լրագրողներին խոստովանել է, որ Հայ ազգային կոնգրեսի տարածած` գործարար պատգամավորների ցուցակում տեղ է գտել նաեւ ինքը. «Ես էլ կամ: Իմիջիայլոց, ինձ վերագրել են, թե իբր ֆերմերային տնտեսություն ունեմ»:
Այնուհետեւ, դիմելով նրանց, ովքեր իրեն նման տնտեսության տեր են դարձրել, հորդորեց այն հանձնել իրեն: «Ես անպատվաբեր գործ չեմ համարում դա: Հաճույքով կընդունեմ»,- ասաց Մելիքյանը:
Հարցին` ինչպե՞ս է պատկերացնում ապագա խորհրդարանի կազմը, արդյո՞ք այնտեղ չեն լինի գործարարներ, հանրապետական պատգամավորը նշեց, որ առաջիկայում ականատես կլինենք այնպիսի խորհրդարանի ձեւավորմանը, երբ բոլոր պատգամավորները կզբաղվեն օրենսդիր աշխատանքով:
«Արդյո՞ք դա նշանակում է, որ ներկայիս խորհրդարանում ոչ բոլոր պատգամավորներն են օրենսդիր աշխատանքով զբաղվում» դիտարկմանն էլ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Դա մենք բոլորս տեսնում ենք»: