|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Մակեդոնիայի դեմ Եվրո-2012 ընտրական փուլի հանդիպումից առաջ խոսել է իր թիմի մասին:
«Արդեն 3 տարի է անցել 2008 թվականի Եվրոպայի առաջնությունից, իսկ Ռուսաստանի հավաքականը դեռ խաղում է նույն կազմով: Մեր թիմին չեն բավականացնում երիտասարդ տաղանդավոր խաղացողները, որոնք ի զորու լինեն փոխարինելու հավաքականի ներկայիս խաղացողներին: Ռուսաստանի հավաքականում այժմ բացակայում է մրցակցությունը, իսկ դա արդեն խնդիրներ է առաջացնում, երբ թիմը հանդես է գալիս բարձր մակարդակ ունեցող մրցաշարերում: Հավաքականի պրոբլեմներից է նաև այն, որ մեր լեգեոներները շատ ժամանակ են անցկացնում պահեստայինների նստարանին»,- ասել է հոլանդացի մասնագետը ռուսական Новости գործակալությանը: