|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Յունիբանկի» եւ «Հին Էրիվանի» միջեւ սկսված կոնֆլիկտը շարունակվում է, եւ դեռ այս խմորը շատ ջուր կվերցնի:
«Հին Էրիվանի» տնօրինությունը հայտարարել է, որ «Յունիբանկի» կառավարիչ Վարդան Աթայանն աչք ունի շենքի վրա եւ ամեն ինչ անում է այն խլելու համար: Նույնիսկ համագործակցում է ոստիկանության 6-րդ վարչության հետ:
Վ.Աթայանը թերթի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը նման նպատակ չունի: «Եթե ուզեմ` ես ինքս նմանատիպ ռեստորաններ կսարքեմ: Պարզապես բանկին փող են պարտք, պիտի տան»,- ասաց նա:
Իսկ ոստիկանությունից տեղեկացրին, որ 6-րդ վարչությունը «Հին Էրիվանում» ստուգումներ է սկսել բանկի պաշտոնական գրության հիման վրա: