|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Հետք»-ին հայտնել է, որ քիչ առաջ փրկարարները եւ ոստիկանները Սեւանի ափին հարակից ճահճուտում գտել են 5-ամյա Էդուարդ Սիրամարգյանին, որը կորել էր երեկ կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում: Մինչ այդ նա իր 4 տարեկան եղբոր հետ ափին խաղալիս է եղել: Բարեբախտաբար, երեխան ողջ է: Հիշեցնենք, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 5-ամյա Էդուարդ Սիրամարգյանը կորել էր Սևանա լճի ափին գտնվող՝ անհատ ձեռներեց Ջիվան Աֆրիկյանի կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող տարածքում: Կատարվում էին որոնողական լայնածավալ աշխատանքներ, որոնցում ներգրավված էին Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի հրշեջ-փրկարարները և ջրասուզակները, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Սևանի բաժնի աշխատակիցները: Նրանք իրենց որոնողական աշխատանքները անցած գրեթե մեկ օրվա ընթացքում չէին դադարեցրել: Փրկարարներին եւ ոստիկաններին ակտիվորեն աջակցել են նաեւ Սեւանի ափին հանգստացողները: