|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երեկ Թուրքիայում անսպասելիորեն ձերբակալվել է քաղաքագետ եւ պատմաբան Մեհմեդ Փերինչեքը` Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի որդին. տեղեկացնում է haberturk-ը:
Ձերբակալության պատճառը կարող է լինել վերջինիս հնարավոր մասնակցությունը «Էրգենեկոն» ընդհատակյա կազմակերպությանը, որում ներգրավված բարձրաստիճան սպաները, քաղաքական կազմակերպությունների և հասարակական շարժումների մասնակիցները ցանկացել են պետական հեղաշրջում իրականացնել:
Նշենք, որ Մեհմեդ Փերինչեքը վերջերս մի ծավալուն աշխատություն էր ներկայացրել «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթում», որում Հայոց ցեղասպանության ժխտման` թուրքական քաղաքական գիծն է տարվում: