|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրք պատմաբան Մեհմեդ Փերինչեկը փորձում է կեղծել պատմությունը. վերջինս ռուսերեն լեզվով գիրք է հրատարակել` «Հայկական հարցը ռուսական արխիվային փաստաթղթերում», որում էլ ներկայացվել է, թե կոտորածը եղել է փոխադարձ ու դրա պատճառը պատերազմը եւ իմպերիալիստական Ռուսաստանն են եղել։
ՀՀ պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ Փերինչեկի հավաստմամբ` ռուսական արխիվներում մոտ 200 փաստաթուղթ կա, որոնք էլ կարող են ապացույց լինել իր գրքում բերված փաստերի համար:
«Մենք պարզել ենք, որ Ռուսաստանի արխիվներում Ցեղասպանության մասին այդ քանակությամբ փաստաթղթեր չկան»,- ասաց Վիրաբյանը` հավելելով, որ Ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերը պահվում են Գերմանիայի, Անգլիայի արխիվներում։
Արխիվի տնօրենը նաեւ ասաց, որ գրքում փաստաթղթերի հիմնական մասը ներկայացված է կրճատումներով. «Իսկ փաստաթղթերի ամբողջական տեքստն իմանալու նպատակով դիմել եմ ՌԴ իմ գործընկերներին` խնդրանքով, որ ինձ դրանց ամբողջական տեքստը տրամադրեն»: