|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն օգոստոսի 17-ին դիմում է ներկայացրել ՀՀՇ կուսակցությունից դուրս գալու մասին:
ՀՀՇ քարտուղար Վահագն Հայոցյանը նշել է, որ Արզումանյանի դիմումը մակագրվել է, ընդունվել ի գիտություն. «Սա նշանակում է, որ այսուհետ Ա.Արզումանյանը ՀՀՇ կուսակցության անդամ չէ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ա.Արզումանյանը, ի պատասխան «Հայկական ժամանակի» հարցին, թե դո՞ւրս է եկել ՀՀՇ-ից, նյարդայնացած նշել էր` եթե այդպիսի բան լինի, ինքը գաղտնի չի պահի:
Արզումանյանը մտադիր է դառնալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, սակայն դեռեւս դիմում չի գրել: «Ակնհայտ է, որ նա իր անդամագրումը ԱԴ-ին ուզում է վերածել համապետական ծեսի»,- գրում է թերթը: