|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը, դիմել է դատարան` խնդրելով պարտավորեցնել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին «պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքել, հրապարակայնորեն ներողություն խնդրել» եւ 2 միլիոն 200 հազար դրա տուգանք վճարել պատճառված բարոյական վնասի համար:
Պատճառը Բարսեղյանի գրած մի քանի հոդվածներն են, որոնք անդրադառնում են Մինասի որմնանկարները Գյումրուց տանելու որոշմանը:
Հետաքրքիրն այն է, որ այս պարագայում չի օգնել անգամ Ավետիսյանի ուղարկած հերքման տեքստի տպագրությունը: Հերքման տեքստը հրապարակելուց 35 օր անց Մինասի որդին որոշել է, որ, այնուամենայնիվ, արժե «Ասպարեզի» նախագահից մի քանի միլիոն դրամ ստանալ, եւ դիմել է դատարան: