Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն զենք է կրում: Ընդ որում, այնքան բացահայտ, որ անգամ օդանավակայանի աշխատակիցներից ոմանք տեսել են կաթողիկոսին ամրակցված զենքը, որը նա մի պահ հանել ու դրել է սեղանին: «Ժողովուրդ»-իաղբյուրները չկարողացան հստակ մատնանշել, թե ինչ տեսակի զենք է կրում կաթողիկոսը. չէին հասցրել կարդալ: Ամեն դեպքում պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարեցինք կաթողիկոսի մամլո դիվան տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով, պարզվեց, արձակուրդում է: «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանեց հայր Շահեն` ներկայանալով որպես ժամանակավոր պատասխանատու: «Ես հարցը զավեշտի չեմ վերածում, բայց դուք ինչպե՞ս եք մտածում, կաթողիկոսն ինչպե՞ս պետք է զենք կրի իր մոտ: Ականատեսներից մեկն էլ ես եմ եւ ասեմ ձեզ, որ նա զենք չունի: Զենք չի կրում եւ իրավունք էլ չունի կրելու»,-եզրափակեց պատասխանատուն: