|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանն իսկապես պատրաստվում է շփումներ անցկացնել ամերիկյան կողմի հետ՝ Վաշինգտոնի կողմից Կիևի և Բրյուսելի հետ ուկրաինական կարգավորման շուրջ իրականացվող աշխատանքներից հետո։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Axios-ի կողմից Մայամիում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին հաղորդագրության վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Ամերիկյան Axios լրատվական կայքը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները այս շաբաթ Մայամիում նախատեսում է հանդիպել ոչ միայն ուկրաինական պատվիրակության, այլև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նախատեսում են հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։