|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը՝ մեկնաբանելով Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններին Ադրբեջանի արձագանքը:
«Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից կայացված որոշումների համար»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Դրանից հետո Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվել են: