կարևոր
5410 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-17 21:13
Աշխարհ

Ռուսաստանը չի ճանաչում նախագահ Պուտինին ձերբակալելու որոշու, կայացրած ՄՔԴ-ի իրավասությունը․ Պեսկով

Ռուսաստանը չի ճանաչում նախագահ Պուտինին ձերբակալելու որոշու, կայացրած ՄՔԴ-ի իրավասությունը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հարցի բարձրացումն անընդունելի է, Ռուսաստանը չի ճանաչում նրա իրավասությունը, եւ նրա ցանկացած որոշում օրենքի տեսակետից ոչինչ է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Հարցի ձեւակերպումն ուղղակի վրդովեցուցիչ եւ անընդունելի ենք համարում։ Ռուսաստանը, ինչպես եւ մի շարք պետություններ, չի ճանաչում այս դատարանի իրավասությունը եւ, համապատասխանաբար, նման որոշումները Ռուսաստանի Դաշնության համար օրենքի տեսանկյունից առոչինչ են», - ասել է Պեսկովը։