|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
1905 թվականի այս օրն է ծնվել աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանը, ով 1940-70 թթ-ին եղել է ԽՍՀՄ Ինքնաթիռաշինության փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր-պետը: Նրա ղեկավարությամբ են ստեղծվել ՄիԳ-1, ՄիԳ-3 կործանիչները, ԽՍՀՄ-ում առաջին հրթիռակիր ՄիԳ-19, եռանկյուն թևով ՄիԳ-21, փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ-23 գերձայնային կործանիչ ինքնաթիռները: Արտեմ Միկոյանի թևավոր հրթիռների և հրթիռատիեզերական տեխնիկայի ոլորտի աշխատանքները կարևոր նշանակություն ունեն նաև տիեզերագնացության զարգացման համար: Նրա գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել են 55 համաշխարհային ռեկորդ, որոնց զգալի մասը դեռևս մնում է չգերազանցված: