|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ըստ բրիտանացի գիտնականների, աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է։»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
Yerevan.Today-ը խնդրել էր Բագրատ Միկոյանին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոկտեմբերի 12-ի ասուլիսում հնչած մտքին, որտեղ արձագանքելով մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է այլ՝ սեղանի վրա, Հայաստանին են քննարկում բանակցությունների ժամանակ, առանց Հայաստանի մասնակցության, ասել էր․ «Պարոն Քոչարյանը լավ կանի էդ թեմաներից խուսափի, որովհետև եթե սկսվեց զրույց՝ ով ինչ է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ է հայտնվելու»։
Բագրատ Միկոյանը քմծիծաղով վերաբերվեց երկրորդ նախագահի «վատ կացության մեջ հայտնվելու»՝ Ա․ Սիմոնյանի սպառնալիքին։