|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարների` Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների պայքարում ոչ ոքի` 2:2 արդյունք գրանցվեց:
Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղացին Ալեքսանդր Գրիշչուկի և Յան Նեպոմնյաշչիի հետ:
Իսկ ահա մեր ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Մեր հավաքականում պարտություն գրանցեց միայն Պյոտր Սվիդլերի հետ խաղացող Գաբրիել Սարգյանը:
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Եգիպտոսի հավաքականը: Իսկ Ադրբեջանի հավաքականը, որ մինչ այժմ երրորդ հորիզոնականում էր, պարտություն կրեց Հունգարիայի հավաքականից: