|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Լոնդոնի Գերագույն դատարանը հետաձգել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու դատավճռի հրապարակումը: Բանն այն է, որ սեռական բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող Ասանժի փաստաբանները նոր ընթացք են հաղորդել գործին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, դատական նիստի ժամանակ շվեդական դատախազության ներկայացուցիչը փորձել է ապացուցել, որ Ասանժի հետ սեռական կապի մեջ մտած կանայք դա արել են իրենց կամքին հակառակ:
Իսկ Ասանժի դատապաշտպանը «նատուրալիստական մանրամասներով» ներկայացրել է, որ դատապարտյալի սիրահետումները դուրեկան են եղել այդ կանանց համար, եւ նրանք դիմադրել միայն այն ժամանակ, երբ Ասանժը հրաժարվել է պահպանակ օգտագործել: