|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ, երբ շվեդական կողմը բողոքարկել է Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու անգլիական դատարանի որոշումը, մի քանի րոպե անց Շվեդիայի դատախազության կայքէջի աշխատանքը խափանվել է:
Շվեդիայի դատախազության Aklagare.se կայքէջը երեկ 11 ժամ չի աշխատել: Սա «Anonymous» խմբի վերջին հարցակումն է: Խումբը վրեժ է լուծում բոլոր այն մարմիններից, ովքեր խոչընդոտում են WikiLeaks-ի գործունեությանը:
Խմբի անդամներից երեքին այս շաբաթ ձերբակալել են՝ ներառյալ երկու դանիացի դեռահասների: Իշխանությունները փորձում են գտնել և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել Visa-ի, MasterCard-ի և PayPal-ի կայքէջերի աշխատանքի խափանմանը: