Փոխարժեքներ
28 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Պարզվում է, որ որոշ մարզպետարաններ իրենց մարզի գյուղատնտեսական ցուցանիշներն ուռճացնելու «բնավորություն» ունեն: Աշնանացանի կամ գարնանացանի վերաբերյալ գյուղապետների կողմից մարզպետարաններին ներկայացված տվյալները գրեթե մշտապես կրկնապատկվում կամ եռապատկվում են:
Օրինակ` մարզպետարանը գյուղապետներին հրահանգում է 100 հա աշնանացանը թղթերով 300 հա ներկայացնել: Գյուղերից մեկում էլ կատարած 50 հա աշնանացանը մարզպետի խնդրանք-պահանջով թղթի վրա դարձել է 250 հա:
Հավանաբար այս քայլերով մարզպետներն ուզում են երկրի ղեկավարությանը «չաղլիկ թվերով» ներկայանալ, որպեսզի իրենց աթոռներին ավելի երկար կառչած մնան:
Իսկ իրականությունը երկրի նախագահն ու վարչապետն այդպես էլ չեն իմանում: Միով բանիվ` Սերժ Սարգսյանի նախագահական սեղանին են դրվում կեղծ տվյալներ գյուղատնտեսական պաշարների եւ աշխատանքների վերաբերյալ: