|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ճապոնացի գիտնականները հայտարարել են, թե Խաղաղ օվկիանոսի հատակում հայտնաբերել են հազվագյուտ մետաղների հանքեր: Գիտնականները հայտարարել են, որ գտածոն իրենից ներկայացնում է մոտ 100 մլրդ տոննա տարատեսակ մետաղների խառնուրդ:
Այս պահին հազվագյուտ մետաղների 97 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին, եւ եթե օգտակար հանածոների արդյունահանումը օվկիանոսի հատակից շահութաբեր լինի, Ճապոնիան կդառնա Չինաստանի լուրջ մրցակիցը:
Մետաղի հանքերը ճապոնացի գիտնականների կողմից հայտնաբերվել են Խաղաղ օվկիանոսի՝ 3500-ից մինչեւ 6000 մետր խորության վրա: