|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ավելի քան 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պահուստով ոսկու հանքավայր է հայտնաբերվել Թուրքիայի արևելքում (Արևմտյան Հայաստանի Թոնդրակ լեռան մոտակայքում). հինգշաբթի հայտնել է երկրի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը:
«Մենք հայտնաբերել ենք Մոլլաքարա գյուղի մոտակայքում գտնվող Կոզա Ալթըն հանքավայրում ոսկու պաշարներ՝ 20 տոննա՝ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ, ինչպես նաև արծաթ՝ 3,5 տոննա՝ 2,8 միլիոն դոլար արժողությամբ»,- ասել է նախարարը հանքի բացման արարողությանը:
Գյուղը տեղակայված է Թուրքիայի արևելքում`Աղրը նահանգում: Վարանքը նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրում ոսկու արդյունահանման ոլորտում ներդրումների մակարդակն աճել է 25%-ով: 2020 թվականին երկրում շահագործվել է 42 տոննա ոսկի՝ 18 հանքավայրից:
Նախարարի խոսքով՝ այս տարի Թուրքիան մտադիր է արդյունահանել 45 տոննա ոսկի, իսկ հաջորդ հինգ տարիների նպատակն է հասնել 100 տոննա արտադրության մակարդակին: