|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 01։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 23 հասցեում գործող «Ոսկու աշխարհ»-ի նկուղից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ոսկու աշխարհ» ՍՊԸ-ի նկուղային հարկում գտնվող խոհանոցում (մոտ 20 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։53-ին, մարվել՝ 02։13-ին։
Այրվել են տեխնիկա, կահույք, ջերմահարվել՝ կախովի առաստաղից մոտ 5 քմ հատված։