|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տեր-Պետրոսյանի կոնգրեսն անցած տարիներին այնքան խոսեց «քաղաքական ճգնաժամի» մասին, որ վերջը ինքը դարձավ իշխանությունների հետ երկխոսության ճգնաժամի հարուցիչ:
«Արմատականների» կոնգրեսը վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում արդեն նմանվում է կկվաբնով ժամացույցի, որի անցքից ամեն անգամ գլուխը դուրս հանելով հերթական կոնգրեսական կկուն նույնն է կրկնում. «Մենք սպասում ենք Սերժ Սարգսյանի պատասխանին»:
Իսկ հետաքրքիր է, երբ մայիսի 31-ին Տեր-Պետրոսյանը ցնծությամբ ազդարարում էր, որ ՀԱԿ-ը պատրաստ է իշխանության հետ երկխոսության, ի՞նչու նույն պահին էլ չհստակեցրեց, թե կոնկրետ ո՞ւմից են իրենք պատասխան սպասում, կամ ո՞ր դեպքում են իրենց նախաձեռնության պաշտոնական արձագանքը համարելու այդպիսին: Հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը ոչ մի նման «պահանջ» չդրեց եւ հիմա իր կկուների միջոցով օրական մի քանի անգամ փոխանցում է այդ «պահանջը»: Ու իր կկվաբնով ժամացույցը էնպես է լարել, որ զինակից-կկուներն արդեն գիշերներն էլ են վեր թռչում ու կանչում. «Մենք սպասում ենք Սերժ Սարգսյանի պատասխանին»: