|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Թերթի տեղեկություններով` օրերս Երեւանում անցկացված` Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին մասնակցող սփյուռքահայերը դժգոհություն են հայտնել նախարար Հրանուշ Հակոբյանի գործունեությունից:
Մասնավորապես` դժգոհել են, որ նա հաշվի չի նստում Սփյուռքի կառույցների ու ներկայացուցիչների հետ, պատկերացնում է, թե ինքը պիտի ղեկավարի Սփյուռքը: Օրինակ` Հոլանդիայի ներկայացուցիչը դժգոհել է, որ նախարարությունն իրենց համայնքում ներկայացուցիչ է ընտրել` առանց համայնքի կարծիքը հյարցնելու ու տեղի կառույցների հետ քննարկելու:
Հրանուշը չի ընդունել այս մեղադրանքները եւ բորբոքվել է: Միջամտել է Սերժ Սարգսյանը` հորդորելով, թե հուզվելու կարիք չկա: