|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայկական կողմը դժգոհ է Ռուսաստանի կողմից գազի գնի իջեցման չափից։ Մեդվեդեւի հետ տետատետ զրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը փորձել է բանակցել-համոզել, որ եւս 5 դոլար իջեցվի, սակայն Մեդվեդեւը նրբագեղորեն հասկացրել է, որ ինքն այդ «փաթեթով» է եկել Հայաստան, այլ «փաթեթ» չի կարող քննարկվել, սակայն որոշակի լուրջ զիջումների է գնացել էներգետիկ այլ ոլորտների հետ կապված, ինչպիսիք՝ չասացին։
Հիմա հայկական կողմը հաշվարկներ է անում, որ հասկանա՝ հնարավո՞ր է լինելու գազի այդ «փաթեթով» տեսանելիորեն իջեցնել նաեւ շարքային սպառողի գազի սակագինը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում