|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան եւ որոշ քայլեր առաջացրել են Արեւմուտքի տարակուսանքը։
ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զորք» ուղարկելու իմաստը, մանավանդ, որ իրենք նախօրոք տեղեկացված չեն եղել, եւ Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված որոշումները, ինչի մասին հայտարարել է անձամբ Փաշինյանը․ «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ թույլ եմ տվել մտնել այդ լաբորատորիաները… ռուս մասնագետները երբեք չեն ունեցել մուտքի խնդիր եւ չեն ունենա` սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»։
Ամերիկյան կողմը հասկացրել է, որ պետք է նման հարցերում գոնե պարիտետ պահվի՝ իրենց առաջ էլ ռուսական լաբորատորիաները բացվեն։
Մեր տեղեկություններով, սրա արդյունքում հայկական կողմին հասկացրել են, որ սեպտեմբերյան Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա»։