|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Մեծ ութնյակի» հաջորդ գագաթաժողովը կհրավիրվի 2012 թվականին ԱՄՆ-ում. նշված է Դովիլում կայացած գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում:
Գագաթաժողովը մեկնարկել էր մայիսի 26-ին, օրակարգի զգալի մասը նվիրված էր Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին եւ արաբական երկրներում ստեղծված իրավիճակին։ Բացի այդ, գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն էին ընդունել։
«Մեծ ութնյակի» կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Կանադան եւ Իտալիան։ Այդ երկրներին բաժին է հասնում համաշխարհային արտահանման` 49, արդյունաբերության` 51, ԱՄՀ ակտիվների` 49 տոկոսը։