|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` ազգային անվտանգության շենքի մոտ, այս գիշեր մեքենա է պայթել: Զոհվել է 2 մարդ, որոնց մարմնի մասերը շպրտվել են մի քանի տասնյակ մետր շառավղով: Մերձակա շենքերի ապակիները կոտրվել են, բարեբախտաբար, բնակիչներից ոչ ոք չի տուժել:
Երկրի ՆԳՆ տվյալներով` պայթյունը ահաբեկչություն չէ, կատարվում է հետաքննություն: Ավելի վաղ, ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ պայթյունը դժբախտ պատահարի արդյունք է. մեքենան նախ բռնկվել է, ապա` պայթել: