|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին հուզող հարցերին լիարժեք պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում է ուղիղ կապ:
Քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:
Հերթական ուղիղ կապի օրը, ժամը եւ թեման քաղաքացիներին կանխավ կծանուցվի ՀՀ ոստիկանության կայքէջով, «02» հեռուստահաղորդաշարով եւ շաբաթաթերթով: Տվյալ շաբաթվա հարցուպատասխանները կհրապարակվեն «02» շաբաթաթերթում:
Մայիսի 24-ին հերթական ուղիղ կապի հյուրն է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը:
Հարցերը կարելի է ուղղել ժամը 14.30-15.30-ը` 54-73-14 հեռախոսահամարով (նշված ժամանակահատվածից հետո ուղիղ կապը չի գործելու):