կարևոր
385 դիտում, 1 ժամ առաջ - 2025-08-14 23:25
Աշխարհ

Քեսապը կրկին կրակների մեջ է

Քեսապը կրկին կրակների մեջ է

«Գանձասար»-ի Քեսապի թղթակիցը հայտնում է, որ Քեսապում կրկին հրդեհներ են բռնկել:

«Այս անգամ Պաղճաղասէն Մեղրաձոր, Փենելըք, Էքիզօլուքի լեռները։ Կրակը Էքիզօլուքէն Տիւզաղաճի ուղղութեամբ սկսած է տարածուիլ։ Գիւղացիները առաջքը առած են, որպէսզի կրակը գիւղին չմօտենայ, գիւղին դիմացի լեռները կը հրկիզուին։ Տիւզախաճի տղաքը նախազգուշական աշխատանք կը տանին, որպէսզի հրդեհը բնակարաններուն չհասնի։

Առայժմ պարտէզներ կամ բնակարաններ չեն վնասուած։

Վերջին տեղեկութիւններուն համաձայն, գիւղացիներու եւ հրշէջներու օգնութեամբ Էքիզօլուքի պարտէզները չեն վնասուած»,- նշվում է հաղորդագրության մեջ։