|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարությունն այսօր որոշեց ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնություն ցուցաբերել եւ առաջարկել ԱԺ նախագահին` 2014 թվականի հունիսի 18-ին` ժամը 12:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:
Օրակարգում, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ընդգրկված են առավել կարեւոր հարցերը, որոնք, կառավարության կարծիքով, ունեն ժամկետային սահմանափակումներ, ինչպես նաեւ կարող են կարեւոր փոփոխություններ մտցնել երկրի տնտեսական կյանքում:
«Այնուամենայնիվ, որոշ նախագծեր դեռեւս մշակման փուլում են, ուստի, պարո’ն վարչապետ, պետք է խնդրեմ Ձեզ երեքշաբթի օրը` նախքան հունիսի 18-ի նիստը, հրավիրել կառավարության նիստ, որպեսզի հաստատենք մշակման փուլում գտնվող փաթեթները եւ համալրենք այս որոշումները»,- Հովիկ Աբրահամյանին դիմելով` ասաց Դավիթ Հարությունյանը:
Որոշումն ընդունվեց: