|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով: Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի թիվ 289-Ա որոշման հավելվածի 28-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների հետ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների հետևողական իրականացումը և պատասախանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել կոնկրետ հանձնարարականներ՝ կապիտալ ծախսերի իրականացման, ներդրւմների ներգրավման, արտահանման ծավալների ավելացման և այլ ուղղություններով: