|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խստորեն դատապարտում եմ Նարեկ Մալյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած օպերացիան, որը զուգորդվում էր անձի արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ և անհամաչափ ուժի կիրառմամբ։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կասկածը, որով բերման է ենթարկվել Մալյանը, ենթակա էր ստուգման ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը, դատելով հրապարակված տեսանյութից, կոպտորեն խախտվել է։
Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Նարեկ Մալյանին և վերադառնալ իրավունքի և օրինականության տիրույթ։
Խորը կասկածներ ունեմ, որ այս ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով և նպատակ է հետապնդում բռնի ուժով խլացել այլակարծությունը և կասեցնել իշխանության հասցեին Մալյանի կողմից հնչեցված քննադատությունները։
Կոչ եմ անում ՀՀ-ում գործող իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ոստիկանության գործողություններին»։