Փոխարժեքներ
14 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում, ըստ Интерфакс-ի՝ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դա սպասելի չէ, ոչինչ չի պատրաստվել, և քիչ հավանական է, որ այնտեղ որևէ փաստաթուղթ լինի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այս խնդրի վերաբերյալ հարցին։
«Հաշվի առնելով, որ համատեղ մամուլի ասուլիս է լինելու, նախագահը, իհարկե, կներկայացնի այն պայմանավորվածությունների և փոխըմբռնումների շրջանակը, որոնց կարելի է հասնել»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը միաժամանակ կոչ է արել չփորձել կանխատեսել այդ գագաթնաժողովի արդյունքները. «Իհարկե, մեծ սխալ կլինի փորձել առաջ անցնել և կանխատեսել արդյունքները»։