|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպման ավարտին որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Անդրադառնալով հայկական լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերին, թե 2 երկրների ղեկավարները հանդիպմանը կարող են դիտարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակներ եւ ստորագրել համապատասխան պայմանագիր, Դմիտրի Պեսկովն ասել է, որ սա իրականությանը չի համապատասխանում:
«Իհարկե, կքննարկվի Արցախի, այնտեղ տեղակայված ռուս զինվորականները եւ ընդհանրապես երկկողմ հարաբերությունները, բայց չի նախատեսվում փաստաթղթերի ստորագրում»,- նշել է Պեսկովը:
Նշենք, որ սա Փաշինյանի արտասահմանյան առաջին այցն է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո: