|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գաղտնի համաձայնագիր են ստորագրել Իրանի բալիստիկ հրթիռները Վենեսուելայի տարածքում տեղադրելու մասին:
Գերմանական Die Welt-ի տվյալներով` ռազմակայանն արդեն կառուցված է: Այն գտնվում է Պարագուանա թերակղզում, Կոլումբիայի սահմանից 120 կմ հեռու:
Ռազմակայանը կառուցել են Խաթամ էլ Աբնիայի` Իսլամական հեղափոխության պահապանների շինարարական վարչության սպաները: Արդեն պատրաստ են հրամանատարական կետը, զորանոցները, հրթիռային վառելիքի պահեստարանը եւ հրթիռների` 20 մետր խորությամբ հորանը:
Վառելիքի պահեստարանը մեկնարկային սարքավորումներին միացնող ստորգետնյա խողովակաշարերը նախագծել են Թեհրանի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ Շարիֆ համալսարանը: